Բաժիններ՝

«Եթե Սիսիանում կլինի խանութ, որ ՀԴՄ չի խփի, Սիսիանի վթարային շենքերի հարցն էլ կլուծվի նախկինի պես»

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, եթե նոր հարկային օրենսգրքի ընդունումից հետո Սիսիանում կլինի խանութ, որ ՀԴՄ չի խփի, Սիսիանի վթարային շենքերի հարցն էլ կլուծվի նախկինի պես, իսկ եթե չի լինի նման խանութ, ապա մյուս խնդիրներն էլ արագ կլուծվեն։ Պատգամավորներից մեկի դիտարկմանն ի պատասխան, որ խանութպանները դժգոհում են իրենց վճարած հարկերի հաշվին ՊԵԿ-ի քարտուղարուհիներին տրված պարգևավճարներից, Փաշինյանը հայտնեց, որ պարգևատրումների ֆոնդը կիսով չափ կրճատվել է։

«Եթե խանութի աշխատողն ասում է՝ տամ, որ տանեն պարգևավճար վճարե՞ն, ի՞նչ է առաջարկում, որ մենք աշխատավարձերն այնքան իջեցնենք, որ ՊԵԿ-ի աշխատողը օրը 5 անգամ մտնի իրան տուգանի, հետո ամեն ամիս նալոգ դնի իրա վրա, որպեսզի թողնի աշխատի՞։ Էդ բաները շատ պարզ ա, շատ մտահոգիչ գնահատականներ են։ Բայց էդ տրամաբանությամբ՝ ՀԴՄ չխփելու պատճառ միշտ էլ կգտնվի։ Իսկ ինչո՞ւ նրանք չսպանեցին արքայազն Համլետին, ի վերջո։ Խոսքն ուրիշ կուլտուրայի մասին է։ Այսինքն՝ ՀԴՄ չխփելու պատճառն էն ա, որ ՊԵԿ քարտուղարուհին ստացել ա պարգևավճա՞ր։ Ես հիմա կհանձնարարեմ վճարված պարգևավճարներն առաջիկա ամիսներին քիչ կվճարեն, տեղը դուրս կգա։ Լուծեցի՞նք էս հարցը։ Խնդրում եմ խանութի աշխատողին ասեք՝ ազատ թող ՀԴՄ-ն խփի»,- ասաց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս