Սիրուշոն միջազգային մրցանակի է արժանացել Դուբայում
Հայկական էստրադայի ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սիրուշոն, մրցանակի է արժանացել Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխությանը:
Երգչուհին «Ֆեյսբուք» իր էջում գրել է, որ Միջին Արևելքի հեղինակավոր DIAFA մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտից մինչև երաժշտություն:
«Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է այս մրցանակաբաշխությանը, և ես երջանիկ եմ, որ առաջինն եմ արժանանաում այս մրցանակին»,- մրցանակը ստանալիս ասել է Սիրուշոն:
https://www.instagram.com/p/BtoMVLQhgvN/
Երգչուհին ներկաներին հարցրել է՝ արդյոք դեմ չե՞ն, եթե ինքը փորձի հայկական ժողովդրական երգ սովորենել հանդիսատեսին: Հաղորդավարները սատարել են Սիրուշոյին: Նա կատարել է «Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն» հայկական ժողովրդական երգը, իսկ դահլիճը ձայնակցել է նրան:
Մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA»- ուղիղ եթերում հեռարձակել է 6 հեռուտաալիք:
Ելույթը !!! Երեկ Դուբայում կայացած DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ պատվեցին աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում մեծագույն ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ բժշկությունից մինչև կինոարվեստ, սպորտ ու երաժշտություն: Մրցանակաբաշխությանը ներկա էին դեսպաններ, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համաշխարհային աստղեր: DIAFA-ն ուղիղ եթերում հեռարձակել են 6 հեռուտաալիքներ:DIAFA is a Middle Eastern award show, where every year distinguished personalities from various fields such as arts, culture, music, business and humanitarian services are honored for their achievements. It is live broadcast on 6 different Arabic TV channels. Was honored to be the first performer from Armenia and receive an award. Thank You. DIAFA -Distinctive International Arab Festivals Awards-Neshan Der Haroutiounian
Gepostet von Sirusho am Sonntag, 10. Februar 2019