iPhone-ին 2019-ին սպասվում են հիմնարար փոփոխություններ. ինչպիսի՞ն կլինի գինը
Պարբերաբար հայտնվում են նոր iPhone-ների և դրանց փոփոխությունների մասին իննսայդներ և շշուկներ:
Բոլոր երեք մոդելները՝ XS-ը, XS Max-ը և XR-ը կունենան թարմացված տարբերակներ: Նոր XS Max 2019-ը կունենա դիսփլեյի ավելի մեծ կտրվածք, սակայն ինչի համար է դա, հայտնի չէ: Նշվում է, որ պատրաստվում է նաև փոքր կտրվածքով տարբերակը, սակայն, վերջիվերջո, որը կներկայացվի, դեռևս չի նշվում:
Բացի այդ, Apple-ը մտածում է անցում կատարել USB-C միացմանը և ազատվել իր ֆիրմային Lightning միացումից: Ընկերությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, քանի որ երկու տարբերակի նախատիպերը հիմա մշակման փուլում են:
Ըստ ինսայդների, նոր iPhone XR-ը կթողարկվի կանաչ գույնով: Այս գույնը կփոխարինի հիմա առկա երանգներից մեկին: Հնարավոր է, որ այլևս չարտադրվեն սև, սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ գույներից մեկն ունեցող սմարթֆոնները:
XS Max-ի նոր տարբերակը կունենա եռակի տեսախցիկ, որի մասին շատ խոսակցություններ են պտտվում: XR-ը կունենա կրկնակի տեսախցիկ:
Չնայած վերջին շրջանում այս սմարթֆոնների արժեքը շատ մեծ անկում է ապրել, նշվում է, որ նոր սմարթֆոնները ևս կունենան բարձր արժեք: XR-ը կարժենա 749 դոլարից սկսած, XS-ը՝ 999 դոլարիից սկսած, XS Max-ը՝ 1099 դոլար և ավելի:
Սիրարփի Աղաբաբյան