Բաժիններ՝

«Կփորձենք դժվարություններ ստեղծել «Բարսելոնայի» համար». Ռամոս

Մադրիդյան դերբիում «Ատլետիկոյին» (3:1) հաղթելուց հետո «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ իր թիմը կարող է շրջանցել «Բարսելոնային» Լա Լիգայում:

«Պայքարը մրցանակի համար շարունակվում է: Դեռ շատ միավորներ են խաղարկվելու: Յուրաքանչյուր թիմ էլ կարող է բարդացնել քո կյանքը, դա ցույց տվեց առաջին շրջանը:

Մենք հույս ունենք, որ կարող ենք պայքարել հաղթելու համար: Կփորձենք դժվարություններ ստեղծել «Բարսելոնայի» համար, չնայած նրանք ունեն միավորների զգալի առավելություն:

«Ռեալը» անցկացրեց շատ լավ խաղ, օրինակելի բոլոր առումներով: Մենք լավ էինք խաղում և հարձակման գոտում, և պաշտպանությունում, մենք թույլ չտվեցինք մրցակցին շատ պահեր ունենալ: Կարծում եմ՝ արդար արդյունք էր»,- ասել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս