![](/banners/BeFunky-design.jpg)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախում է
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/Ararat-Mirzoyan-2.jpg)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը:
Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների, պատգամավորների հետ: