«Ինչո՞ւ, լինելով ԵԱՏՄ անդամ, չենք կարողանում լիարժեք օգտվել դրա ընձեռած լայն հնարավորություններից»
Այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն անդրանիկ նիստում հաստատեց իր կազմն ու ընտրեց փոխնախագահ։
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց հանձնաժողովի մյուս 9 պատգամավորներին «Իմ քայլը» խմբակցությունից՝ Ալեքսանդր Ավետիսյան, Վաղարշակ Հակոբյան, Վահե Հովհաննիսյան, Նարեկ Մկրտչյան, Ալեքսեյ Սանդիկով, Արմեն Փամբուխչյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Էդվարդ Անդրեասյան, Էդուարդ Բաբայան, «Լուսավոր Հայաստանից»՝ Արմեն Եղիազարյան։
Փոխնախագահ ընտրվեց Արմեն Փամբուխչյան։
Մ. Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը պետք է ընդհանուր 11 պատգամավոր ունենա, բայց 1 տեղը դեռ թափուր է։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարևոր դեր ունի տնտեսական քաղաքականության առումով և կառավարության առաջ բարձրացնելու է տարբեր հարցեր. «Այս փուլում մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ, լինելով ԵԱՏՄ անդամ, չենք կարողանում լիարժեք օգտվել դրա ընձեռած լայն հնարավորություններից»։