Հունահռոմեական ոճի ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Ֆրանսիայում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գերազանց ելույթն ունեցավ Նիսի մրցաշարում:
Տարվա առաջին մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը: Բրոնզե մեդալ նվաճեցին Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը: