Բաժիններ՝

Հունվարի լավագույն սմարթֆոնները Meizu-ից, Xiaomi-ից, Samsung-ից և ոչ միայն

Կոնցեպտուալ նորույթներ Vivo-ից և Meizu-ից, բեսթսելլեր Xiaomi-ից, երկար սպասված նորույթներ Samsung-ից և ոչ միայն:

Meizu Zero

Այս ամիս Meizu ընկերությունը բավականին արտասովոր սմարթֆոն ցուցադրեց: Այն լիովին զերծ է ֆիզիկական կոճակներից և անցքերից: Կորպուսը անջրանցիկ է և պատրաստված է Unibody տեխնոլոգիայով: Այն ունի կերամիկական ծածկույթ: Ձայնի կարգավորման և սմարթֆոնի հիմնական ստեղները սենսորային են:

SIM-քարտի համար նախատեսված անցք ևս չկա: Սմարթֆոնը կարող է աշխատել միայն էլեկտրոնային քարտերով:

Սմարթֆոնը կարող է աշխատել 5G ցանցով:

Հայտնի չէ ո՛չ սմարֆոնի արժեքը, ո՛չ թողարկման ամսաթիվը:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5.99 դյույմ, 2 340 × 1 080 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 845
• Հիշողություն – 4/6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 64/128 ԳԲ
• Տեսախցիկ – 12+20 ՄՊ, դիմացի տեսախցիկ՝ 20 ՄՊ
• Մարտկոց – անհայտ է
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie 

Vivo APEX 2019

Meizu-ից հետո առանց կոճակների սմարթֆոն ներկայացրեց Vivo-ն: Նախորդ ամիս ներկայացվել է արդեն Apex 2019 սմարթֆոնը՝ 5G-ով, առանց շրջանակների էկրանով, մատնահետքի սենսորային սկաներով և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Հավանական է, որ այս սմարթֆոնը երբեք չի վաճառվի, որպես իրական պրոդուկտ:

Մանրամասները սարքի մասին խոստանում են բացահայտել MWC 2019-ի ընթացքում:

Սմարթֆոնը լիցքավորվելու է հետևի մասում տեղադրված մագնիսական միացման միջոցով, որը կարող է օգտագործվել նաև տվյաներ փոխանցելու համար:

Apex 2019-ը Qualcomm X50 5G մոդեմն օգտագործող առաջին 5G սմարթֆոնն է, որ ներկայացնում է Vivo ընկերությունը: Գադջեթն աշխատում է Qualcomm Snapdragon 855 պրոցեսորով, ունի 256 ԳԲ ներքին հիշողություն և 12 ԳԲ օպերացիոն հիշողություն:

Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկի մասին ընկերությունը լռում է: Դիմացի տեսախցիկը, առհասարակ, բացակայում է: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ցանկանում են, որ մարդիկ ուշադրություն դարձնեն սմարթֆոնի այլ առավելությունների վրա:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.39 դյույմ, 2 340 × 1 080 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 855
• Հիշողություն – 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, 512 ԳԲ
• Տեսախցիկ -12+13 ՄՊ, դիմացի տեսախցիկը բացակայում է
• Մարտկոց – անհայտ է
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie 

Xiaomi Redmi Note 7

Այս ամսվա սկզբին Xiaomi-ն ներկայացրեց Redmi Note 7-ը, որը դարձավ Xiaomi-ի նոր Redmi շարքի առաջին սարքը:

Այս սմարթֆոնը ժամանակակից է ոչ միայն տեսքով, այլև տեխնիկական բնութագրիչներով: Սմարթֆոնը աշխատում է Snapdragon 660-ով: Ներսում տեղադրված է նաև 4000 մԱ•ժ-ով աշխատող մարտկոց:

Սմարթֆոնը լիցքավորվում է USB Type-C միացման միջոցով, ինչը հազվադեպ երևույթ է ոչ թանկարժեք սմարթֆոնների համար:

Ընկերությունը այս սմարթֆոնի առավելություն և առանձնահատկություն է համարում 48+5 ՄՊ հզորությամբ տեսախցիկը:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.3 դյույմ, 2 340 × 1 080 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 660
• Հիշողություն – 3/4/6 ԳԲ օպերատիվ հիշողություն, 32/64 ԳԲ + microSD
• Տեսախցիկ – 48+5 ՄՊ, դիմացի տեսախցիկ՝ 13 ՄՊ
• Մարտկոց – 4000 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 9.0 Pie 

Xiaomi Redmi Go

Xiaomi-ի մյուս նորույթը Redmi Go-ն է: Սա ընկերության առաջին սմարթֆոնն է, որ աշխատում է Android Go-ով՝ Google-ի կողմից ներկայացված թեթև տարբերակով:

Սմարթֆոնը ստացել է 5 դյույմանոց HD էկրան, Snapdragon 425 մարտկոց և բավականին համեստ հիշողություն՝ 1 ԳԲ օպերացիոն և 8 ԳԲ ներդրված:

Սա բավականին բյուդջետային սմարթֆոն է: Արագ լիցքավորման համակարգի մասին խոսք գնալ չի կարող: Սմարթֆոնի կորպուսը պլաստիկից է, մատնահետքի սկաները բացակայում է:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 5 դյույմ, 1280 × 720 փիքսել
• Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 425
• Հիշողություն – 1 ԳԲ օպերացիոն և 8 ԳԲ
• Տեսախցիկ – 8 ՄՊ, դիմացի տեսախցիկ՝ 5 ՄՊ
• Մարտկոց – 3000 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 8.1 Oreo (Go edition)

Համեստ տվյալներով սմարթֆոնը կունենա նաև համեստ արժեք: Այն կարժենա գրեթե 80 եվրո: 

Samsung Galaxy M20

Samsung-ը այս ամիս ներկայացրեց 2 բյուդջետային սմարթֆոն, որոնցից ամենահետաքրքիրը Galaxy M20-ն է:

Սմարթֆոնն ունի 6.3-դյույմանոց IPS-դիսփլեյ, կրկնակի տեսախցիկ և ֆիրմային չիպ՝ Exynos 7904:

Տեխնիկական բնութագրիչներ

• Դիսփլեյ – 6.3 դյույմ, 2 340 × 1 080 փիքսել
• Պրոցեսոր – Exynos 7904
• Հիշողություն – 3/4 ԳԲ օպերատիվ, 32/64 ԳԲ + microSD.
• Տեսախցիկ -13+5 ՄՊ, դիմացի տեսախցիկ՝ 8 ՄՊ
• Մարտկոց – 5000 մԱ•ժ
• Օպերացիոն համակարգ – Android 8.1 Oreo

Samsung Galaxy M20-ը կլինի վաճառքում արդեն այս ամիս: Սմարթֆոնի արժեքն է 135-160 եվրո: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս