Բաժիններ՝

Նոր հավելվածներ iOS-ի համար. հունվարի լավագույնները

Հունվարի ընթացքում App Store-ում հայտնվեցին մի շարք նոր հավելվածներ, որոնք միանգամից իրնց տեղը գրավեցին լավագույնների շարքում:

1. Fuzion

Հավելված՝ լուսանկարների ամենաթրենդային էֆֆեկտներով: Տեսախցիկը նկարից առանձնացնում է մարդուն, կամ՝ դեմքը, մաքրում է հետին ֆոնը և լուսանկարներին է տալիս վիզուալ հետաքրքիր էֆեկտներ: Հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ շատ տարբերվող նկարներ: Տեսախցիկում առկա են նաև դասական համարվող էֆեկտեր, լուսային ֆիլտրեր:

2. iTranslate Lingo

Պարզ հավելված անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի և 11 այլ օտար լեզուների ուսուցման համար՝ ցանկացած մակարդակում: Անհրաժեշտ է ծախսել ընդամենը հինգ րոպե ուսուցման համար և հիշել օրվա մեջ չորս բառ: Ութ ամսվա ընթացքում հնարավոր է սովորել հազար բառ:

3. Glitch Art Studio

Ֆոտո և վիդիո խմբագիր, որը ավելացնում է հետաքրքիր վիզուալ էֆեկտներ գլինչ-արտով: Ընդամենը մի քանի հպումով հնարավոր է ստանալ տարբերվող և գունեղ կոնտենտ: Հավելվածում հնարավոր է խմբագրել կոնտենտը՝ ավելացնելով սեփական կարգավորումները:

4. Habit

Սովորությունների մենեջեր, որը կօգնի դառնալ ավելի լավը: Զարգացրեք լավ սովորությունները և այդ միջոցով վնասակար սովորութունները ավելի շուտ կմոռացվեն: Ավելացրեք սովորություն, գրանցեք այն հավելվածում, հետևեք սովորության պրոգրեսին, որպեսզի չդոփեք նույն տեղում:

5. Idle

Ոչ սովորական գործերի ցուցակ, որը կօգնի բարձրացնել արդյունվետությունը: Հավելվածը ոչ միայն օգնում է կարգավորել գործերը, այլև մեխանիկորեն հուշում է, թե ինչ գործեր է պետք անել և որոնք են ոչ այնքան կարևորները: Դրա համար պարզապես պետք է գործերը նշելուց առաջ շեշտել, թե որքան ջանքեր են պետք դրանք իրագործելու համար:

6. Panols

Ծրագիր, որը օգտակար է ցանկացած մարդու համար, ով Instagram-ում հաշիվ ունի և ցանկանում է այն ավելի գրավիչ դարձնել: Panols-ի օգնությամբ դուք կարող եք ստեղծել գեղեցիկ լայն պանորամաներ, բաժանել դրանք մի քանի լուսանկարների և վերբեռնել դրանք ձեր էջ կամ stories:

7. GymKing

Մարզումների մինիմալիստական օրագիր, որը թույլ է տալիս գրանցել մարզումների ժամերը և հետևել պրոգրեսին: Հավելվածում առկա են տարբեր վարժություններ, որոնք հնարավոր է հեշտորեն ավելացնել պլանում և նշել դրանց իրագործումը:

Հավելվածում կարող եք կազմել ծրագիր՝ հաշվի առնելով Ձեր քաշը և այլ տվյալներ: Վիճակագրությունում երևում է ֆիզիկական առաջընթացի մանրամասները:

8. Tripsy

Եթե Դուք խնդիրներ ունեք առաջիկա ուղևորոթյունը պլանավորելու հետ, ապա այս հավելվածը կօգնի Ձեզ: Հավելվածում հեշտորեն հնարավոր է պահել տյալներ ուղևորության մասին՝ տոմսեր, հասցեներ, պարտադիր տեսնելու վայրեր և այլ օգտակար տվյալներ:

Կան մի շարք քաղաքների համար արդեն իսկ պատրաստված բազաներ, խորհուրդներ և օգտակար հուշումներ:

9. CueBot

Այս հավելվածը կօգնի ստեղծել երգացանկեր երեկույթների, ճանապարհորդությունների և պարզապես այնպիսի օրերի համար, երբ մարդիկ հավաքում են՝ լսելու երաժշտություն: Կարող եք հավելվածում ստեղծել միջոցառում, որտեղ մասնակիցները կարող են ընտրել իրենց ուզած երաժշտությունը՝ քվեարկության միջոցով:

10. GMoney

Արժույթի փոխարկիչ՝ ընդլայնված իրականության օժանդակությամբ: Գումարի արժույթը իմանալու համար պարզապես պետք է թղթադրամը մոտեցնել տեսախցիկին:
Հավելվածը կարող է նաև հաշվել և բարձր ասել թղթադրամի արժեքը: Սա օգտակար է հատկապես այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն տեսողության հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս