«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ

Մոտ ժամակները կառավարությունը խորհրդարան պետք է ծրագիր ներկայացնի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացնի իր աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով:

Եթե այդ ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ:

Շուտով այդ հարցի պատասխանը կստանանք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728