Բաժիններ՝

Հաագայում պայթյունի հետևանքով զոհ չի եղել. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունը ներողություն է խնդրել սխալ տեղեկության համար

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը ներողություն է խնդրել Հաագայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայի մասին սխալ տեղեկություն հաղորդելու համար:

«Հայցելով հանրության ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի ատրահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ նախօրեին դեսպանատունը տեղեկացրել էր, որ Նիդեռլանդների Հաագա քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խոսքն օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի մասին է, որի հետևանքով երեք շենք էր փլուզվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728