Լուսնի վրա ջերմաստճանը գիշերային ժամերին իջնում է մինչև Ցելսիուսի մինուս 190 աստիճան
Չինական «Չանե-4» տիեզերական ապարատը, որը հունվարի 3-ին փափուկ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում, Երկրի բնական արբանյակի վրա արձանագրել է գիշերային ջերմաստիճանի անկում մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան՝ սպասված ցուցանիշից ավելի ցածր: Այս մասին ասված է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC)՝ հունվարի 31-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Լուսնային զոնդի կողմից Երկիր հաղորդված տվյալների համաձայն՝ հունվարին Լուսնի հակառակ կողմի մակերեւույթին գիշերային ջերմաստիճանն իջնում է մինչեւ Ցելսիուսի մինուս 190 աստիճան»,- նշում է CASC-ը: Ինչպես հունվարի 31-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը, ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, թե այդ ժամանակ ջերմաստիճանը Ցելսիուսի մինուս 170 աստիճանից ցած չի իջնում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: