Պյոտր Պորոշենկոն իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններին մասնակցելու համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունվարի 29-ին իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Ես որոշում ընդունեցի թեկնածու լինել եւս մեկ անգամ»,-հայտարարել է նա՝ ելույթ ունենալով «Կրուտից մինչեւ Բրյուսել: Մենք գնում ենք մեր ճանապարհով» համաժողովում, որն ընթանում է Կիեւի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում:
Առաջիկա ընտրություններին պետության ղեկավարը գնում է որպես ինքնաառաջադրված: Հավելենք, որ մինչ այժմ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 22 թեկնածուների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: