«Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, եթե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնում է Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, նշանակում է՝ նա արդեն զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ։
Հարցին՝ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական տարբեր գործընթացներ, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը դրանց չի արձագանքում և իր խոսքն ասում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ժամանակը գա, նա կխոսի, հավանաբար 2019 թվականին։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նոր իշխանությունների գործելաոճին, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին երանի եք տալու»։
Զվարթ Խաչատրյան