![](/banners/BeFunky-design.jpg)
«Չի կարող այնպես լինել, որ որևէ մեկը մտածի, ասի՝ էսօր Քոչարյանին ձերբակալենք, վաղը՝ Վիտալի Բալասանյանին»
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/BeFunky-collage-1-17.jpg)
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Հարցին, թե ինչո՞ւ է Արցախի իշխանությունների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռաբերտ Քոչարյանին սատարելու միտում նկատվում, Բալասանյանը պատասխանել է.
«Մենք դա Քոչարյանի անձի հետ չենք կապում, կապում ենք արդարադատության հետ: Մենք արդարադատության կողմնակից ենք: Եթե Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը խախտում անեն, օրենքն ու Սահմանադրությունը խախտեն, թող պատախսան տան ամենախիստ ձևով: Բայց չի կարող այնպես լինել, որ որևէ մեկը մտածի, ասի՝ էսօր Քոչարյանին ձերբակալենք, վաղը՝ Վիտալի Բալասանյանին: Օրենքի տառին ու բառին մեռնեմ»: