Բաժիններ՝

Թուրքական անօդաչու թռչող սարքերը կատարելագործվում են ավիակիր ռազմանավերի վրա վայրէջք կատարելու համար

Թուրք մասնագետներն աշխատանքներն են իրականացնում, որպեսզի թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա կարողանան վայրէջք կատարել ավիակիր ռազմանավերի վրա։ Այժմ թուրքական ԱԹՍ-ները կարողանում են վայրէջք կատարել միայն ցամաքի վրա։

Այս պահին աշխարհում միայն ԱՄՆ-ի զինված ուժերն ունեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարողանում են ԱԹՍ-ներն իջեցնել ավիակիր ռազմանավերի վրա։  Շուտով նաև Չինաստանի զինված ուժերում կհայտնվեն նման տեխնոլոգիաներ։

Նման տեխնոլոգիայի արտադրությամբ սկսել է զբաղվել թուրքական «Yeteknoloji AŞ» ընկերությունը։ Սպասվում է, որ 2-3 տարի անց թուրքական արտադրության ԱԹՍՆ-ներն արդեն կկարողանան վայրէջք կատարել ավիակիր ռազմանավերի վրա, որը կնպաստի Թուրքիայի թե՛ ռազմածովային և թե՛ ռազմաօդային ուժերի հզորացմանը։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս