Բաժիններ՝

«Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել». Արթուր Վանեցյան

Հայկական բանակը մշտապես պետք է լինի առաջխաղացման գործընթացում: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Այսօրը մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է, բոլորս նշում ենք մեր բանակի կազմավորման օրը: Քանի դեռ մենք ունենք ուժեղ, հզոր բանակ, մեր երկիրը ժողովուրդը կարող են հանգիստ ապրել ու արարել»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Անվտանգության առումով մշտապես կան մարտահրավերներ, և Հայաստանի պաշտպանական համակարգը պարբերաբար աշխատում է այդ ուղղությամբ:

«Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: Այո, մարտահրավերները բազմաթիվ են, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանի ողջ պաշտպանական համակարգը՝ թե Պաշտպանության նախարարությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե Ոստիկանությունը, մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հայկական հզոր բանակը մշտապես զարգացման փուլում է: Նա կարևորեց բանակի՝ մշտապես առաջխաղացման գործընթացում լինելու հանգամանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս