Բաժիններ՝

«Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը». Վալերի Օսիպյան

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ուապահովությունը:

Մեր պետականության ակունքներում կանգնած Հայոց բանակը միշտ պատվով է կրել պետականաշինության առաքելությունը: Եվ այսօր էլ մեր սպաների ու զինվորների համար ուսանելի են Բանակի հերոսական ուղին, ռազմարվեստի փայլուն դրսևորումները, մարտական սխրանքի պայծառ օրինակները:

Հայոց բանակը շարունակում ու շարունակելու է իր հաղթական ընթացքը, համոզված եմ՝ զինակից և ամուր թիկունք ունենալով նաև Ոստիկանությանը:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ ուժ ու կամք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին:

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետ

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա…

Gepostet von ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia am Sonntag, 27. Januar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս