Բաժիններ՝

«Վիվառո Գրուպ» բուքմեյքերական ընկերությունում ռումբ չի հայտնաբերվել

Հունվարի 27-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական ընկերությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (մինչ ժամը 22:21-ը):

Ոստիկանության կինոլոգիական խումբը  իրականացրել է տեղազննում, ինչի արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031