Բաժիններ՝

Թրամփը դադարեցնում է «շաթդաունը»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնում է այսպես կոչված «շաթդաունը» (Shut down):

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տունը: Թրամփը ստորագրել է գերատեսչությունների համար ժամանակավոր բյուջեի նախագիծը` այս կերպ ԱՄՆ նախագահը դադարեցնում է պատմության ամենաերկար «շաթդաունը»:

Ըստ տարածված հաղորդագրության` հաջորդող 3 շաբաթները կօգտագործվեն բյուջեի վերաբերյալ քննարկումների համար: Թրամփը «շաթդաունի» վերաբերյալ առաջին անգամ է զիջում Կոնգրեսի դեմոկրատներին: «Շաթդաունը» ձգվում էր 35 օր շարունակ:

Ավելի վաղ Թրամփը հրաժարվում էր հաստատել բյուջեն, քանի դրա մեջ ներառված չէին Մեքսիկայի սահմանին կառուցվելիք պատի ֆինանսական միջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս