Քննություն է տարվում՝ պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։