Բաժիններ՝

Փրկարարները սահմանազատել են տարածքը

Հունվարի 26-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցի թիվ 16 շենքի 3-րդ հարկի բաց պատշգամբի հատակի բետոնե կառուցատարրերը պոկվում և ընկնում են 1-ին հարկում գտնվող գրասենյակի մուտքի մոտ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել և թափվել են մոտ 0.2 քմ բետոնե կառուցատարրեր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս