Գիտնականներն Ալցհայմերի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու պարզ միջոց են գտել

Քնի պակասն արագացնում է«սպիտակուցային աղբի» տարածումն այն մարդկանց ուղեղում, որոնք տառապում են Ալցհայմերի հիվանդությամբ, ինչը նպաստում է դեմենցիայի զարգացման արագացմանը: Համանման խնդիրները կարող են ախտահարել նաեւ Պարկինսոնի համախտանիշ կրողներին, գրում են գիտնականները Science հանդեսում հրապարակված հոդվածում։

«Բոլոր մարդիկ պետք է լավ քունն առնեն. մեր ուղեղին անհրաժեշտ է հանգստանալ ցերեկային սթրեսից: Առայժմ մենք չգիտենք, թե կարելի է արդյոք մեզ պաշտպանել Ալցհայմերի հիվանդության զարգացումից, բայց ամեն դեպքում, դա չի վնասի ձեզ եւ կդանդաղեցնի ուղեղի դեգեներացիան, եթե գործընթացն արդեն սկսվել է»,- հայտարարել է Դեւիդ Հոլցմանը Վաշինգտոնի Սենտ Լուիսի համալսարանից (ԱՄՆ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս