Բաժիններ՝

«Աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի». Հակոբ Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը կարծում է, որ ԱԺ-ն կընդունի օրենքը, և աջ ղեկով մեքենաների խնդիրը շուտով կլուծվի։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ սահմանին կուտակված մեքենաները կներմուծվեն, և խնդիրը կվերանա։

Թե քանի՞ մեքենա կա կուտակված, Հ.Արշակյանը պատասխանեց. «Ըստ մեր տեղեկությունների՝ 100-ից ավելի մեքենաներ են»։

Նախարարը վստահեցրեց, որ դանդաղում չկա, օրենքն ընթացակարգով առաջ է գնում, Արդարադատության նախարարությունը կտա իր կարծիքը, և նախագիծը կուղարկվի ԱԺ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս