Բաժիններ՝

Սպիտակ տունը հավաստել է, որ Թրամփն ուղերձ է հղել Կիմ Չեն Ունին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ուղերձ է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի: Այս տեղեկատվությունը հունվարի 23-ին հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահը պատասխան է ուղարկել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի ուղերձին»,-ասել է նա։

Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հաղորդել էր, որ Կիմ Չեն Ունը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ից վերադարձած Փհենյանի պատվիրակության հետ: Նա գոհունակություն է հայտնել Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների առթիվ, ինչպես նաեւ նշել է ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովին «պատշաճ նախապատրաստվելու» խնդիրներն ու ուղիները:

Դրա հետ մեկտեղ Կիմ Չեն Ունը բարձր է գնահատել այն, որ Թրամփը, մեծ ուշադրություն դարձնելով բարձր մակարդակի երկրորդ հանդիպման անցկացման վրա, «արտակարգ ցանկություն եւ վճռականություն է դրսեւում հարցերի լուծման ճանապարհին»:

ԿԿՀԳ-ի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ղեկավարած Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը նաեւ Կիմ Չեն Ունին է փոխանցնել Թրամփի նամակը: Սանդերսն անցած շաբաթ հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Գագաթնաժողովի անցկացման վայրը կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս