Դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրենի հետ

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը հունվարի 22-ին  հանդիպել է Լիբանանի Ազգային ապահովության գլխավոր տնօրեն Աբբաս Իբրահիմի (Abbas Ibrahim) հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել Լիբանանում ՀՀ քաղաքացիներին և հայ համայնքին առնչվող առկա խնդիրների վերաբերյալ: Լիբանանյան կողմը վերահաստատել է, որ մշտապես հայ համայնքի կողքին է՝ շատ բարձր գնահատելով վերջինիս դերը Լիբանանի բոլոր առանցքային ոլորտների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031