Բաժիններ՝

Հայկ Թոքմաջյանը սառցե քանդակ է կերտում Շառլ Ազնավուրի հրապարակում

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը  Շառլ Ազնավուրի հրապարակում` Հայաստանի նկարիչների միության դիմաց, կերտում է սառցե քանդակ, որը խորհրդանշում է արվեստի արարումը: «Երբ քանդակն ավարտված լինի, մենք կտեսնենք ձեռք, որում վրձին է, ձեռք, որը ստեղծագործում է»,-«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Նրա խոսքով` աշխարհի տարբեր երկրներում սառցե քանդակներ են ստեղծվում, իսկ Հայաստանում դրանք քիչ են կամ առհասարակ չկան:

«Հատուկ ենք ընտրել այս տարածքը, քանի որ այն գեղեցիկ է և բանուկ: Մինչ կիրակի քանդակը պատրաստ կլինի: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում գուցե այն մի փոքր հալվի, սակայն ջրի օգնությամբ կարելի է շտկել: Հուսամ` մեկ ամսից ավել կկարողանանք վայելել ստեղծագործությունը»,-եզրափակեց քանդակագործը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031