Բաժիններ՝

«Եթե «Լիվերպուլը» դառնա չեմպիոն, պետք է միայն ընդունել դա. նրանք արժանի են». Քևին Դե Բրույնե

Քևին Դե Բրույնեն մեկնաբանել է չեմպիոնության համար «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայքարը:

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն կարծում է, որ, եթե «Լիվերպուլը» դառնա չեմպիոն այս մրցաշրջանում, ապա դա արժանի կլինի:

«Եթե «Լիվերպուլը» դառնա չեմպիոն, ապա մնում է միայն ընդունել դա. «Մենք լավ մրցաշրջան անցկացրինք, բայց կա մեկը, որը մեզանից ավելի լավն է», և հետո շնորհավորել նրանց: Մենք ամբողջ մեր ուժերով աշխատում ենք, բայց եթե մրցաշրջանի վերջում «Լիվերպուլն» ավելի շատ միավորներ հավաքի, դա նշանակում է, որ նրանք արժանի են դրան:

Միշտ ուզում ես հաղթել, բայց եթե գրավում ես 2-րդ տեղը՝ հավաքելով 90 միավոր, ապա բառերն ավելորդ են: Ֆուտբոլում միշտ տեղ կա հաջողության համար: Եթե ուզում ես ինչ-որ բան հաղթել, ապա պետք է հաջողություն և լավ մարզավիճակ: Պետք է, որպեսզի յուրաքանչյուր ֆուտբոլիստ լինի լավ մարզավիճակում»,- Քևինի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս