Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին հնարավոր են թույլ տեղումներ, 28-ին սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 7.60C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -26.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.90C