Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք է խլել
Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհի պատճառով յոթ երեխա է զոհվել: Այդ մասին հունվարի լույս 23-ի գիշերը հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության ղեկավարության մի աղբյուր:
«Յոթ երեխա է զոհվել ալ Մանախլիայի շրջանում բռնկած հրդեհի պատճառով»,- ասված է Syria TV հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում զետեղված տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկել է Դամասկոսի պատմական հին քաղաքի շենքերից մեկի երկու հարկերում էլեկտրահաղորդագծի միակցման պատճառով: Ժամանած հրշեջներն արդեն մարել են կրակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: