Վենեսուելայում հայտնել են բողոքի ակցիաների առաջին զոհերի մասին
Վենեսուելայում առնվազն երկու մարդ է զոհվել երկրում սկսված բողոքի գործողությունների ընթացքում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է տեղացի հայտնի լրագրող Ռոման Կամաչոն: Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոս Օլիվարեսը հայտնել էր, որ բողոքների ընթացքում մեկ մարդ է զոհվել:
«Նաեւ հայտնում են զոհված մի կնոջ եւ երկու վիրավորների մասին»,- գրել է Կամաչոն: Ինչպես գրում է Nacional պորտալը, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքների ակցիաների մասնակիցները հունվարի 22-ի երեկոյան ոստիկանական տեղամաս են հրկիզել Կարաբոբոյի նահանգի Պուերտո Կաբելիո քաղաքում: Սոցիալական ցանցերում տարածված տեսագրություններում երեւում են սեւ ծխի քուլաները, որոնք բարձրանում են տեղամասի շենքի վրա:
Պորտալը նաեւ հայտնում է, որ հունվարի լույս 23-ի գիշերը Բոլիվարի նահանգի Սան Ֆելիքս քաղաքում հրկիզվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը: Վենեսուլայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Հունվարի 23-ին երկրում նշանակված են ինչպես իշխանությունների հակառակորդների, այնպես էլ գործող նախագահի կողմնակիցների երթերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: