Բաժիններ՝

Ծաղկաձորը 4-րդն է ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում. հունվարի 20-ը Ձյան համաշխարհային օրն է

Հայաստանի Ծաղկաձոր հանգստավայրը 4-րդ տեղն է զբաղեցրել Անկախ պետությունների համագործակցության երկրների լավագույն ձմեռային հանգստավայրերի ցանկում։ Այդ մասին հայտնի է դարձել «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության համացանցային հարցման արդյունքներով. հարցման նպատակը Ձյան միջազգային օրը և 2019թ. հունվարին ու փետրվարին ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն ձմեռային հանգստավայրերը պարզելն էր, և 2019թ. ԱՊՀ երկրներում լավագույն ձմեռային հանգստավայրերի վարկանիշը կազմելը։

Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա գտնվող Ծաղկաձորի օգտին քվեարկել է հարցվածների 8%-ը։ Առաջին տեղը գրաված, Բելառուսի Մինսկի մարզում գտնվող Լոգոյսկ և Սիլիչի հանգստավայրերն ստացել են ձայների 32%, իսկ Ալամաաթիի մոտ գտնվող (Ղազախստան) Չիմբուլակը՝ 23%-ը։

Ձյան միջազգային օրը (World Snow Day) 2012-ից որպես ձմեռային սպորտաձևերի օր է նշվում հունվարի նախավերջին կիրակին՝ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) որոշմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031