ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա հունվարի 21-25-ը: Հունվարի 21-ին կայանալիք նիստի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցն է:
Բացի այդ, հունվարի 21-ի նիստի ընթացքում նախատեսվում է Վեհաժողովի նախագահի և փոխնախագահների ընտրություն: Ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ֆինլանդիայի նախագահը:
Ձմեռային նստաշրջանի օրակարգում է նաև Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների դիտարկման հարցը: