Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել
Հունվարի 19-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի ծառայողները Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 45-ամյա Աշոտ Ա.-ին, որը 2017 թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Աշոտ Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին: