EBRD-ն ամենից շատ ներդրումը կատարել է Թուրքիայի տնտեսությունում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-EBRD)` 2018 թվականին 38 պետությունում կատարած ներդրումային ծրագրերի պորտֆելը կազմել է 7 մլրդ եվրո: Ամենից շատ ներդրումը կատարվել է Թուրքիայի տնտեսությունում:
EBRD-ն 2018-ին 34 ծրագրի համար շուրջ 1 մլրդ եվրոյի ներդրում է կատարել Թուրքիայում:
Տվյալների համաձայն` բանկը 2017թ. 228.8 մլն եվրոյի չափով թուրքական լիրայի գործարք է կատարել, իսկ այդ թիվը 2018թ. զգալիորեն աճել է` կազմելով 331 մլն եվրո:
Նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թուրքական լիրայով ֆինանսավորել է սուպերմարկետների, հիդրոէլեկտրակայանի և էլեկտրական բաշխիչ ընկերությունների ծրագրերը: