«Դա կուսակցական հարց չէ, պատասխան է տվել Աբովյանը». Գագիկ Ծառուկյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լավատես է, որ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև ամեն ինչ լավ կլինի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ուկրաինայում Անդրանիկ Մանուկյանի մասին հնչած մեղադրանքներին և պատգամավորների վիճաբանությանը, Ծառուկյանը նշեց, որ դա կուսակցական հարց չէ, պատասխան է տվել Աբովյանը, որը նրա օգնականն է եղել:
«Ոչ մեկը չի փորձել պատասխանել, հիմնականում երկկողմանի է եղել»,- ասաց նա:
Ծառուկյանը նշեց, որ տեղեկություն չունի՝ Մանուկյանը դատի՞ է տալու Արման Բաբաջանյանին, թե՞ ոչ: «Դա կուսաակցական հարց չէ»,- կրկնեց նա: