Ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատ քաղաքի քաղաքապետարանի կողմից իրականացվող վթարային ջրագծի փոխարինմամբ պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունվարի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: