Բաժիններ՝

Xiaomi-ն ներկայացրել է Apple AirPods-ի մատչելի կրկնօրինակը

Xiaomi ընկերությունը հայտարարել է ամբողջությամբ անլար ականջակալներ թողարկելու մասին: Ականջակալները ստացել են Mi AirDots Pro անունը: Սա AirDots Youth Edition մոդելի բարելավված տարբերակն է, որը ներկայացվել էր անցյալ աշնանը:

AirDots Pro-ն ավելի շատ է հիշեցնում Apple-ի AirPods-ին: Դրանք ունեն շատ նման ձև և  գրեթե նույն պլաստիկ տուփը վերալիցքավորման համար: Նոր ականջակալները տարբերվում են միայն սիլիկոնային փոխարինիչներով, որոնք նախատեսված են ձայնամեկուսացումն ապահովելու համար:

Ականջակալների վրա կան սենսորային հատվածներ, որոնց միջոցով կարելի է որոշ  գործողություններ անել, օրինակ՝ միացնել երաժշտությունը, պատասխանել, կամ անջատել զանգերը, միացնել ձայնային օգնականին: Ականջակալները կարող են գործել իրարից առանձին:

AirDots Pro-ն կարող է միանալ  ինչպես iPhone-ին, այնպես էլ Android սարքերին: Միացման համար օգտագործվում է Bluetooth 4.2-ը:

Կարդացեք նաև

Ականջակալները կշռում են 5.8 գրամ: Դրանք կարող են աշխատել 4 ժամ անընդմեջ, իսկ լիցքավորման տուփի հետ՝ 10 ժամ: AirDots Pro-ի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 1 ժամ: Դրա համար օգտագործվում է USB Type-C միացումը: 10 րոպե լիցքավորումը թույլ է տալիս լսել 70 րոպե երաժշտություն:

Սարքավորումը կարժենա 399 յուան կամ գրեթե 60 դոլար: Հունվարի 11-ից սարքավորումը կվաճառվի չինական շուկայում, իսկ առաջիկա շաբաթներին հասանելի կլինի նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս