Բաժիններ՝

iPhone XR-ը առավել մեծ ժողովրդավականություն վայելող iPhone-ն է դարձել նոյեմբերին

iPhone XR-ը Apple-ի առավել մեծ ժողովրդավականություն վայելող սմարթֆոնն է դարձել 2018 թվականի նոյեմբերին: Այդ մասին Counterpoint-ի վերլուծաբանները հայտնել են հետազոտական հաշվետվության մեջ:

Նշված ժամանակաշրջանում վաճառված օրինակների թիվը գերազանցել է հինգ միլիոնը: Պարզվել է, որ այդ ցուցանիշն աննշան ցածր է, քան iPhone 8-ինը` 2017 թվականի նոյեմբերին, ինչպես նաեւ XS-ը եւ XS Max-ը միասին վերցված` նույն այդ ժամանակահատվածում:

Նաեւ պարզվել է, որ 2017 թվականի նոյեմբերին iPhone X-ն ավելի մեծ ժողովրդականությունն ուներ, քան XS-ը եւ XS Max-ը միասին՝ 2018 թվականի նոյեմբերին: Ըստ երեւույթին, այս դեպքում ազդել է արմատապես նոր դիզայնի «վաու-էֆեկտը»: Նշենք, որ Apple-ը նվազեցրել է 2019 թվականի առաջին եռամսյակում սպասվող շահույթը:

Հիմնական պատճառը Չինաստանի հետ առեւտրական պատերազմն է եւ iPhone-ի պահանջարկի նվազումը՝ Ընդերկնյայում: Նաեւ արտադրողը հայտնում է, որ օգտատերերը չեն ցանկանում հին մոդելները փոխարինել նորերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս