Բաժիններ՝

«Հերոսակերտման «մեքենան» անսխալական է աշխատում. երիտասարդը հերոսացված է և վերջ…»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Մենք այնքան իրական հերոսներ ենք ունեցել և ունենք, որոնց ոչ հիշում ենք, ոչ գնահատում։

Դրա փոխարեն հերոսացնում ու գնահատում ենք մարդկանց, որոնց արարքները, մեղմ ասած, խիստ վիճելի են։ Ո՞ւմ նկատի ունեմ։ Այնքա՜ն մարդկանց նկատի ունեմ։ Թեև կոնկրետ հիմա մտածում եմ այն երիտասարդի մասին, որն Արցախի դրոշը ծածանելով՝ մարզադաշտ մտավ ու վազքով անցավ ադրբեջանական ինչ-որ թիմի խաղի ժամանակ։ Ու այդ երիտասարդը միգուցե մեղավոր չէ, քանի որ նա լավ գիտի՝ «հերոսացման» համար ընդամենը պետք է նման մի քայլ, քայլ, որը, եկեք անկեղծ լինենք, արդյունավետության տեսանկյունից ամուլ է Ավետարանական թզենու պես։

Բայց հերոսակերտման «մեքենան» անսխալական է աշխատում. երիտասարդը հերոսացված է և վերջ։

2019-ը եկեք հայտարարենք հասունացման տարի և վերագնահատենք մեր մանկական սովորություններից գոնե որոշները»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10218045431231496

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031