BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող հորը, մորը և նրանց երեխային. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, 17։35-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ բժիշկների մոտենալը, վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և նրանց երեխան, որոնք ՌԴ քաղաքացիներ են։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս