Աղցան «Արտասովոր»` 2019թ. Ամանորի սեղանի համար
Բաղադրիչներ
1. Պանիր Մոցարելա – 300 գ
2. Ռուկոլա – 200 գ
3. Խուրմա – 3 հատ
4. Ընկույզ – 50 գ
5. Դդմի սերմ – 50 գ
6. Ձիթապտղի յուղ – 80 մլ
7. Բալզամիկ քացախ – 50 մլ
8. Նռան հյութ – 50 մլ
9. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Խուրման մանր կտրատել:
2. Խորանարդաձև կտրատել նաև պանիրը:
3. Բլենդերի մեջ մանրացնել ընկույզը և դդմի սերմերը:
4. Խառնել պանիրը, խուրման, ռուկոլան, դդմի սերմը և ընկույզը:
5. Լցնել մեծ ափսեի մեջ:
6. Վրան լցնել սոուսը՝ պատրաստված քացախից, ձիթապտղի յուղից, նռան հյութից և համեմունքներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը