Տոնական սեղանի զարդը՝ պանրային նախուտեստ «Ուրախ խոզուկներ»
Բաղադրիչներ
1. Քունջութով բարակ քրեքերներ – 6 հատ
2. Սերուցքային պանիր – 1 տուփ
3. Ձու – 2 հատ
4. Սխտոր – 2-3 ատամիկ
5. Բարակ շերտատված Սալյամի երշիկ – 6 կտոր
6. Հատիկավոր սև պղպեղ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Խաշած ձվերը բարակ շերտատել:
2. Ավելացնել սխտորը և սերուցքային պանիրը, խառնել:
3. Սալյամի երշիկից կլոր քթեր կտրել և եռանկյուններ՝ ականջների համար:
4. Պանրային զանգվածից գնդիկներ ձևավորել և դնել քրեքերների վրա:
5. Երշիկի և պղպեղի միջոցով ձևավորել խոզուկների: Մինչ մատուցելը պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը