Ճապոնիայում երկու մարդ է մահապատժի ենթարկվել 1988-ին կատարած հանցագործությունների համար
Ճապոնիայում հանցավոր սինդիկատի անդամը եւ նախկին ներդրումային խորհրդատուն մահապատժի են ենթարկվել երկու մարդու սպանության համար, որոնք կատարվել են երեսուն տարի առաջ, ընդամենը 2018 թվականին երկրում ի կատար է ածվել մահվան 15 դատավճիռ: Այդ մասին հայտնել ՝ ճապոնական «Մայնիտի» հրատարակությունը:
«Դա խիստ դաժան դեպք ՝ր, երբ նրանք զոհերին իրենց թանկագին կյանքերից զրկեցին եսապաշտական պատճառներով»,- մեջբերում ՝ թերթը Ճապոնիայի արդարադատության նախարար Տակասի Յամասիտայի խոսքը: Վերջին անգամ Ճապոնիայում պատժի առավելագույն չափն ի կատար է ածվել հուլիսին: Այն ժամանակ երկու օրվա ընթացքում մահապատժի ենթարկվեցին «Աում Սինրիկյո» ահաբեկչական աղանդի պարագլուխ Սեկո Ասահարան եւ աղանդի 12 նախկին անդամներ, հաղորդել ՝ «Ինտերֆաքսը»: