Ֆրանսիացի թոշակառուն մտադիր է տակառի մեջ անցնել Ատլանտյան օվկիանոսը
Ֆրանսիացի թոշակառու Ժան-Ժակ Սավենը դեկտեմբերի 26-ին դուրս է եկել Ատլանտյան օվկիանոսով ճանապարհորդության, որը նա կիրականացնի տակառի մեջ գտնվելով: Այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր ճանապարհորդության մասին Սավենը հայտնել է AFP գործակալությանը՝ ընդգծելով, որ իր տարօրինակ նավակը չունի շարժիչներ և առագաստներ և տեղաշարժվելու է բացառապես հոսանքների ու քամու միջոցով:
70-ամյա տղամարդը տեղեկացրել է, որ իր փոխադրամիջոցը շարժվում է 2-3 կմ/ժամ արագությամբ: Նա հույս է հայտնել, որ բարեբեր քամիները կշարունակեն փչել, ինչի շնորհիվ նա կկարողանա հասնել Կարիբյան կղզիներին: