Ինչու է ամուսնու կորուստը մեծացնում այրի կնոջ կամ տղամարդու մահվան վտանգը
Ռայսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, թե ինչու է ամուսնու կորուստը մեծացնում այրի կնոջ կամ այրի տղամարդու վաղաժամ մահվան վտանգը: Պարզվել է, որ դեպրեսիվ վիճակը փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում, որոնք նպաստում են տարբեր հիվանդությունների զարգացմանը: Այս մասին հայտնել է Science Alert հրատարակությունը:
Մասնագետները հետազոտել են 99 մարդու, որոնց վերջերս էին կորցրել մերձավորներին (միջին հաշվով դա կազմել է երեք ամիս): Կամավորների շրջանում անցկացվել է հարցում՝ որոշելու համար, թե գիտափորձի մասնակիցները որքան սուր են ապրում կորուստը: Հետազոտողները նաեւ կատարել են արյան անալիզ, պարզելու, թե դեպրեսիվ վիճակները հարաբերակցվում են արդյոք օրգանիզմի բորբոքային գործընթացների ուժի հետ:
Պարզվել է, որ նրանք, ովքեր ավելի ծանր են տանում ամուսնու մահը, ունեն բորբոքամետ սպիտակուցների՝ FN-γ, IL-6 եւ TNF-α ցիտոկինների բարձր մակարդակ: Ըստ որում բորբոքային գործընթացներն այդ խմբի մեկ երրորդի մոտ 53,4 տոկոսով ավելի ուժեղ էին, քան նրանց մոտ, որոնց դեպրեսիվ վիճակներն ավելի թույլ էին արտահայտված: