Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշման դեմ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դատախազությունը հաջորդ օրը տեղեկացրել էր, որ որոշումը գրավով ազատելու դատարանի որոշումը հիմնավոր չէ եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: