Ռաբիոն նախնական պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:
Téléfoot-ի տվյալներով՝ 23-ամյա կիսապաշտպանն արդեն համաձայնության է եկել թիմի հետ և կունենա պաշտոնական հանդիպում կատալոնացիների ղեկավարության հետ մյուս շաբաթ:
Mundo Deportivo-ն էլ նշում է, որ Ռաբիոն կստանա 10 միլիոն եվրո բոնուս:
Պաշտոնապես Ռաբիոն կարող է խաղալ կատալոնական ակումբի կազմում միայն ամռանը, երբ կլրանա ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը:
Ավելի վաղ կիսապաշտպանի մայրը և գործակալը նշել էր, որ իր ֆուտբոլիստը վերջնականապես որոշել է հեռանալ ակումբից:
«Ամռանն Ադրիենը ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և խնդրել էր իրեն հանել տրանսֆերի: Կար առաջարկ «Բարսելոնայից», բայց ՊՍԺ-ն մերժեց այն, քանի որ ուներ դրա իրավունքը: Բացի այդ, կատալոնական ակումբի առաջարկը եղավ տրանսֆերային պատուհանի փակվելուց միայն մեկ օր առաջ: Այն քննարկելու ժամանակը քիչ էր:
Բայց նրանք ձևացնում էին, որ անգամ չեն լսել առաջարկի մասին: Նրանք հրաժարվում էին բաց թողնել Ադրիենին, չնայած նա հստակ հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ: Նա շատ է խոսել այդ մասին»,- նշել է Ռաբիոյի մայրը:
Սիրարփի Աղաբաբյան