Թուրքիայում գյուլենականներին քրեորեն հետապնդելու ընթացքում հայտաներվել են դեղին բաճկոններ
Թուրքիայի 8 նահանգում ոստիկանական համաժամանակյա գործողություններ են իրականացվել: Բուրսայում ձերբակալվել է 22 անձ: Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ-գյուլենական համայնք) հետ կապ ունենալու մեջ:
Բուրսայի ոստիկանական ստորաբաժանումների կողմից ձերբակալվածների տներում և աշխատանքի վայրերում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 19 դեղին և 9 կարմիր բաճկոն:
Ոստիականությունն առգրավել է 91.000 թուրքական լիրա, 8800 դոլար և 250.000 եվրո: Բացի այդ ձեռք են բերվել բազմաթիվ թվային միջոցներ և կեղծ անձնագրեր:
Հիշեցնենք, որ վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնավորների»շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:
Նշենք նաև, որ Թուրքիայում հնարավոր վտանգից խուսափելու համար տեղի իշխանություններն արգելեցին դեկտեմբերի 20-ին Անկարայի «Միջին արևելքի տեխնիկական համալսարանի» սոցիալիստական ակումբի կազմակերպած բողոքի ակցիաները: