Բաժիններ՝

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի կասեցումը կշարունակվի առնվազն մինչև դեկտեմբերի 27-ը

ԱՄՆ-ի կառավարության բնականոն աշխատանքը, որն ընդհատվել է՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար ծախսերի, իշխանության համերկրային մարմինների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն ստորագրելուց նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու պատճառով, չի վերականգվի առնվազն մինչեւ դեկտեմբերի 27-ը։

Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ նախօրյակին կայացած բանակցություններն ավարտվել ան անարդյունք, եւ Սենատը, եթե որեւէ անակնկալ փոփոխություն տեղի չունենա, այժմ աշխատանքը կվերսկսի միայն տոներից հետո՝ դեկտեմբերի 27-ին:
Պաշտոնապես կառավարության աշխատանքի կասեցումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի նախագահի գլխավորությամբ, չկարողացան համոզել դեմոկրատներին արգելապատի կառուցման համար 5 մլրդ դոլար հատկացնելու անհրաժեշտության հարցում, մինչդեռ առանց նրանց աջակցության ցանկացած բյուջետային օրենք չի կարող հավանության արաժանանալ վերին պալատի կողմից:

Եթե օրենքը չընդունվի առաջիկա օրերին, ապա ֆիանսավորման հետ կապված իրադրությունը բացասաբար կազդի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության, տրանսպորտի նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Պետդեպարտամենտի, ինչպես նաեւ արդարադատության նախարարության եւ ԱՄՆ-ի բյուջետային տասնյակ այլ հիմնարկությունների աշխատանքի վրա:

Ընդամեը խոսքը վերաբերում է բյուջետային պետական հիմնարկությունների քառորդ մասին: Associated Press գործակալության գնահատմամբ՝ աշխատանքի կասեցումը վերաբերել է 800 հազար բյուջետային աշխատողների գործունեությանը եւ կազդի նրանց աշխատավարձի վճարման վրա:

Վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միք Մալվեյնին հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարի չի հաջողվի կարգավորել տարաձայնությունները բյուջեի շուրջ: «Կարծում եմ, որ իրադարձություններն առաջիկա օրերին այնքան էլ արագ չեն զարգանա: Ըստ իս, միանգամայն հնարավոր է, որ shutdown-ը կշարունակվի նաեւ դեկտեմբերի 28-ից հետո՝ մինչեւ նոր գումարման Կոնգրեսի աշխատանքի սկսվելը»,- ասել է նա դեկտեմբերի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կառավարության աշխատանքի կասեցման կապակցությամբ Թրամփը չեղարկել է ուղեւորությունը Ֆլորիդա եւ որոշել է մնալ Վաշինգտոնում:
Կառավարության աշխատանքի ներկայիս կասեցումն արդեն երրորդն է տարեսկզբից ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս